Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զայրացավ, բայց պատասխանեց

Զայրացավ, բայց պատասխանեց
27.07.2018 | 03:04

ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը երեկ կառավարության նիստից հետո ինքն իրեն նման չէր, բորբոքված էր, և լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ժամանակ նյարդերը տեղի էին տալիս։ Ի՞նչ էր պատահել կառավարության նիստից հետո` վերևում, նրան ջղայնացրե՞լ էին, և նա իր զայրույթը թափեց լրագրողների վրա՞։ Թե՞ նրան դուր էին եկել փոքր և միջին բիզնեսից հարկերի հավաքագրմանն առնչվող հարցադրումները։


«Ոչինչ չի կատարվել, համարեք, որ այսօր իմ տրամադրությունն այդպիսին է, և ես այն չկարողացա կառավարել, ինչը իմ մասին այդքան էլ լավ չի խոսում։ Կաշխատեմ այսուհետ իմ հույզերն ավելի լավ կառավարել»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց ՊԵԿ նախագահը։ ՈՒ թեև անցած հինգշաբթի մեզ հետ ճեպազրույցում ասել էր, թե իրենք կապ չունեն օֆշորների ուսումնասիրության հետ, այնուհանդերձ մեկ շաբաթ անց օֆշորային բացահայտումներ ՊԵԿ-ի կողմից եղան։ Խոսքը, իհարկե, ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային խաղերի մասին է։ Ի՞նչ էր փոխվել մեկ շաբաթում, կամ ինչու՞ մեկ շաբաթ առաջ պարոն Անանյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Իսկ մենք կրկին պնդեցինք` օֆշորները պետբյուջեին վնաս են հասցնում, հնարավո՞ր է, որ այդ դաշտում քաղաքականությունը վերանայվի։

«Օֆշորը, որպես կատեգորիա, որևէ սահմանում չունի։ Օֆշորային գոտիներն այն գոտիներն են, որոնք համաշխարհային տնտեսության մեջ կարող են ստեղծվել որոշակի դերակատարում ունենալու համար։ Ցավոք, մեր օրերում օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքման գործընթացում։ Սակայն մենք իրավունք չունենք արգելելու օֆշորային ընկերությունների մուտքը Հայաստան որևէ հարկ վճարողի բաժնեմասի առկայության դեպքում»,- ասաց ՊԵԿ նախագահը, բացատրելով այն, ինչը սահմանված է օրենքով և առանց այդ բացատրության էլ պարզ էր։ Կրկնեցինք հարցը` ի՞նչ են բացահայտել օֆշորային կազմակերպություններում անցկացված ստուգումները, ընդ որում, ոչ միայն Միհրան Պողոսյանի մասով։ «Ստուգումները լայն թափով իրականացնում ենք։ Պետք է խնդրեմ, որ սահմանափակվենք Միհրան Պողոսյանին պատկանող բիզնեսների մասին մեր տարածած տեղեկատվությամբ, քանի որ ընթանում են քննչական գործողություններ»,- կարճ կապեց Դավիթ Անանյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ