USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Եկեղեցին այժմ էլ ունի աղքատներին օգնելու ծառայություն

Եկեղեցին այժմ էլ ունի աղքատներին օգնելու ծառայություն
27.07.2018 | 00:08

324 (երեք հարյուր քսանչորս) եկեղեցիներ, վանքեր և նորակառույցներ:
Ո՞ր թշնամին այսքան հոգևոր տներ կկառուցեր-կվերանորոգեր՝ հավատացյալների հավաքվելու համար:


Մի՞թե Աստված անտես կանի, ըստ մի տասնյակ դժգոհողների:
Երբե՛ք:
Միայն այս հսկայածավալ գործունեությամբ իսկ Գարեգին Բ կաթողիկոսը արդեն պատմական մեծ անհատ է:
Այսպիսի անհատի դեմ ելնողներն ու բամբասողները անկարելի է ամոթանք չկուտակեն իրենց վրա: Երանի՜ ժամանակին բոլոր ապաշխարողաց: Հիշենք, որ Հուդան էլ խոստովանեց իր մեղավոր լինելը, բայց... ուշացած:
Չուշանանք:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ եկեղեցին հոգևորապես առավել պայծառանալու խնդիրներ չունի:
Այսպես էի գրել ՖԲ իմ էջում և տեղադրել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ 1999-2011 թթ. նոր կառուցված, վերականգնված և մասնակիորեն վերանորոգված եկեղեցիների ու վանքերի ցանկը:


Մի ՆՀ-ՆՀ («Նոր Հայաստան, նոր Հայրապետ»)-ական, բարկանալով, որ հայրապետը 324 եկեղեցիներ ու վանքեր է կառուցել ու վերանորոգել, գրում է. «Մխիթար Մովսիսյան Չմոռանաք այդ ժամանակահատվածում` ՀՀ ում գիշերները սոված քնած մանուկների մասին, միլիոնից ավել արտագաղթածների մասին, աղետի գոտում մինչև այժմ դոմիկներում գոյատևողների մասին, ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող ժողովրդի մասին, անվճարունակության պատճառով մահացածների մասին և վերջապես նախկին ավտորիտար ռեժիմի ու նրանց հովանավոր հոգևոր հովանավորների մասին:
Փառք Տիրոջը»:
Արդյո՞ք մեջբերված տողերը չեն հիշեցնում տիրադավ Հուդայի խոսքը, թե` ինչու՞ պիտի այդ թանկարժեք յուղով Տիրոջ ոտքերը օծեն, ավելի լավ չէ՞ր վաճառեինք ու հոգայինք աղքատներին: Մինչդեռ Ավետարանիչը գրում է` նա ոչ թե աղքատների մասին էր մտատանջվում, այլ որ այդ վաճառքից ևս գողանար, քանի որ գանձանակից էլ էր գողանում, որ իր մոտ էր:


Սակայն եկեղեցին նեղ օրերին, ՆՀ-ՆՀ-ականներին ասեմ` թե՛ հագուստ էր բաժանում, թե՛ սնունդ: Երկու անգամ ինքս էլ եմ Սուրբ Սարգիս եկեղեցուց վերցրել:
Իսկ որբ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար եկեղեցին արտերկրից հովանավորներ էր գտնում-կարգում, որոնք պարտավորվել էին այսքան կամ այնքան տարի այդ մանկանց խնամակալը դառնալու:
Եկեղեցին այժմ էլ ունի աղքատներին օգնելու ծառայություն: Մի քանի տարի առաջ ինձ էլ օգնություն բերեցին: Բերածները այնքան շատ էին, որ սկսեցի բաժանել ավելի կարիքավոր եղբայրներիս: Գնալիս էլ պատվիրեցին՝ երբ հարկ լինի, կհայտնես:
Եկեղեցին հավատացյալներիս մայրն է:


Երանի՜ նրանց, ովքեր չեն ծաղրում կամ բամբասում եկեղեցուն, առավել` երբ չեն ապստամբում:
Իսկ եկեղեցիներ կառուցվում են այն նպատակով, որ մարդիկ բարեպաշտությամբ այնքան աճեն, աստվածպաշտությամբ այնքան կերտվեն, որ աղքատներին էլ առավել ունևորները ի սրտե կարողանան հոգալ:
Քանի որ պատվիրանն ասում է. «Սիրի՛ր ընկերոջդ այնպես, ինչպես քո անձն ես սիրում»:
Սա չեմ ասում այն բանի համար, թե եկեղեցին կարևոր խնդիրներ իբր չունի լուծելու: Եվ որպեսզի մարդկայնորեն սխալ չգործենք, աղոթենք, որ կենդանի Քրիստոսի և Սուրբ Հոգու առաջնորդությամբ այդ խնդիրները լուծվեն՝ Հայր Աստծո օրհնությամբ և հավատացյալներիս մասնակցությամբ:
Աստծո բարեփոխիչ աջը հայոց մեր առաքելական եկեղեցու վրա և ի սրտե հավատացող բոլոր քրիստոնյաների: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao