Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պատանի ծանրորդները հիացնում են

Պատանի ծանրորդները հիացնում են
27.07.2018 | 04:06

Միլանում շարունակվող Մ17 և Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին շահեց երկրորդ ոսկե մեդալը: Այս անգամ ուրախացնողը գյումրեցի Հարություն Գրիգորյանն էր (մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան), որը մասնակցում էր 77 կիլոգրամայինների մրցավեճին: Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սանը պոկում վարժությունում մրցահարթակ է դուրս եկել այն ժամանակ, երբ ուժեղագույն խումբը կազմած նրա ութ մրցակիցներն արդեն ավարտել էին մրցելույթները: Բնականաբար, Հարությունի առաջին իսկ մոտեցումը (111 կգ) ոսկե է եղել, որովհետև գյումրեցի պատանյակն այն անվրեպ սանձել է գլխավերևում: Երկրորդ մոտեցումը եղել է 117 կգ կշռող ծանրաձողին, որից հետո փորձել է իր կամքին ենթարկել նաև 121 կիլոգրամը: Ցավոք, մոտեցումն անհաջող է եղել:


Հրում վարժությունում մեր պատանյակին լուրջ մրցակցություն է ցույց տվել հունգարացի Բենջամին Ֆեդերերը: Առաջին մոտեցման ժամանակ երկուսն էլ ֆիքսել են 130 կիլոգրամն ու այնուհետ ամբողջովին տրվել տակտիկական պայքարին: Երկրորդ մոտեցման ժամանակ մեր տղան մրցակցի 135-ին պատասխանել է 136-ով, երրորդի 140-ին դարձյալ մեկ կիլոգրամ ավելիով: Այստեղ էլ, փաստորեն Հարությունը ոսկե ելույթ է ունեցել, ինչը բնականաբար ոսկե է եղել նաև երկամարտի հաշվարկով, որտեղ նրա ցույց տված արդյունքը կազմել է 258 կիլոգրամ: Այն 12-ով ավելի է Ֆեդերերի ցույց տված արդյունքից:


Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ Հարություն Գրիգորյանից մեկ օր առաջ հանդես եկած Գոռ Սահակյանը (մարզիչ՝ Պողոս Պողոսյան) դրել էր մեր հավաքականի ոսկե մրցելույթների սկիզբը: Վեդին ներկայացնող Գոռը երկամարտի 178 կգ արդյունքով չեմպիոն էր հռչակվել մինչ 50 կգ քաշայինների մրցավեճում: Նա էլ է ներկայացրել մինչև 15 տարեկանների խումբը:
Հուլիսի 25-ի մրցակցային օրը մեր ընտրանու համար նշանավորվել է ևս մեկ մրցանակային ելույթով: 69 կիլոգրամայինների մրցավեճում երկամարտի 249 կգ (108+141) ցուցանիշով աշխարհամասի փոխչեմպիոն է հռչակվել Արարատ քաղաքը ներկայացրած Մնացական Աբրահամյանը (մարզիչ՝ Դավիթ Մուրադյան): Նա իր հետ բերում է առաջնության ինչպես մեծ, այնպես էլ երկու փոքր արծաթե մեդալները:


Պատշաճը մատուցենք հավաքականի մարզական կորպուսին: Այն գլխավորում է մեր ոչ վաղ անցյալի անվանի մարզիկ Գևորգ Դավթյանը, նրան օգնում է Երվանդ Կիրակոսյանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ