USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ազնվամորու փառատոն 2018. «Հյուրասիրում են սյունեցիները»

Ազնվամորու փառատոն 2018. «Հյուրասիրում են սյունեցիները»
27.07.2018 | 14:39

Հուլիսի 28-ին` ժամը 12:00-17։00-ը, Սիսիան համայնքի Աշոտավան գյուղի գեղատեսիլ բնության գրկում տեղի կունենա Ազնվամորու փառատոնը` «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:


Արդեն երրորդ տարին անընդմեջ սյունեցի հյուրասեր գյուղմթերք արտադրող խմբերը կկազմակերպեն ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումն ուղեկցվելու է ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Լարախաղացը՝ իր ուրախ թիմով, կզվարճացնի հյուրերին։ Այցելուների համար կկազմակերպվեն տարատեսակ մրցույթներ և խաղարկություններ, կտրվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում: Երեխաները կկարողանան մասնակցել նկարչական մրցույթին և հատուկ փոքրիկների համար կազմակերպված այլ ժամանցային ծրագրերին։
Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերք: Բացի փառատոնին մասնակցելուց և անվճար հյուրասիրությունից՝ նրանք կկարողանան հուլիսի 28-ին այցելել տարածաշրջանի այլ տեսարժան վայրեր՝ Շաքիի ջրվեժ (որի մուտքը բաց կլինի), Զորաց քարեր, զբաղվել ձկնորսությամբ և այլն։


Փառատոնն անցկացվելու է MJA Resort հանգստյան գոտում, որն օժտված է հարուստ կենդանական և բուսական աշխարհով, տարածքում առկա են երեք լճեր և ստեղծված են բոլոր պայմանները բնության գրկում լիարժեք հանգիստ վայելելու համար։ Մի շարք տուրիստական գործակալություններ կկազմակերպեն տեղափոխումը Երևանից դեպի միջոցառման անցկացման վայր, այդ թվում՝, One Way Tour, Sosko Tour, Positive Tour և այլն։
Միջոցառման նպատակն է աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողին՝ նպաստելով հայաստանյան գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ