Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դատարանը վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության քննությունը

Դատարանը վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության քննությունը
27.07.2018 | 17:53

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում վերսկսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Ամենայն հավանականությամբ՝ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին, թեև նա գլխավոր մուտքով չի մտել շենք:


Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՔԾ-ում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատական նիստը գիշերը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 11-ը: Դատարանը վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության քննությունը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ