Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
27.07.2018 | 18:02

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:


Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Ավստրալիան չի մասնակցելու բուն հարձակմանը, այլ ապահովելու է անհրաժեշտ տեղեկություններով:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ