Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Պուտինն ասել է՝ որն է Թրամփի մեծ առավելությունը

Պուտինն ասել է՝ որն է Թրամփի մեծ առավելությունը
28.07.2018 | 11:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է՝ որն է համարում Դոնալդ Թրամփի մեծ առավելությունը:


Պուտինի խոսքով՝ դա տված խոստումները կատարելու մեծ ձգտումն է: «Նախագահ Թրամփի մեծ առավելությունն է, որ նա ձգտում է իրագործել իր տված խոստումները, և նախ և առաջ այն խոստումները, որոնք տվել էր իր ընտրողներին՝ ամերիկացի ժողովրդին»,-ասել է ՌԴ նախագահը: Պուտինը խոսել է Թրամփի հետ հանդիպումների մասին՝ ընդգծելով, որ դրանք օգտակար են:


«Ինչ վերաբերում է մեր հանդիպումներին, կարծում եմ՝ դրանք օգտակար են: Ես արդեն ասել եմ ու կարող եմ նորից կրկնել՝ մենք Հելսինկիում խոսել ենք մեր պետություններին ամենաշատ հետաքրքրող հարցերի մասին»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ