Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Փաշինյան. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածությունները կապահովեն կառույցի գործունեության համար անհրաժեշտ պայմանները

Փաշինյան. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածությունները կապահովեն կառույցի գործունեության համար անհրաժեշտ պայմանները
28.07.2018 | 11:45

Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով անդամ երկրների առանձնահատկությունները, ապահովել ԵԱՏՄ մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները` Սանկտ Պետերբուրգում եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալության և հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար: «Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի ՀՀ հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում:

Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ նեղ կազմով նիստի ընթացքում արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ են փոխանակվել:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ