«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին
28.07.2018 | 13:45

ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ` ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):

«ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,- ավելացրել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:


2008-ի մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, որ «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»: «Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 8 քաղաքացիական անձ ու 2 ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված»,- ասվում էր ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008-ի Մարտի 1-ի ողբերգությանը:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ