«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Չմո նախարա՞ր, թե՞ չմո նշանակում

Չմո նախարա՞ր, թե՞ չմո նշանակում
28.07.2018 | 15:46

Մինչ երեկ բոլորի ուշադրությունը բևեռված էր Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարմար պահ էր գտել աշխատանքից ազատելու «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում տնօրեն Արա Մինասյանին: Իհարկե` Ֆեյսբուքով: Տրենդից դուրս մնալ չի կարելի: Թերևս նախարարը չէր սպասում իր որոշման նման արձագանք: Հիվանդանոցում սկսվեց բողոքի ակցիա, հիվանդանոցի աշխատողները պահանջում էին, որ նախարարը գա հիվանդանոց ու բացատրի իր որոշումը, փոխնախարարը նրանց համար համոզիչ չէր: Ցուցարարներին միացել էին նաև հիվանդները: Ըստ` Առողջապահության նախարարության ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018-ին բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին 545 մլն դրամի վնաս է հասցվել: Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։


Ցուցարարների հետ էին ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը: Սամվել Ֆարմանյանը կոչ արեց լուրջ չվերաբերվել առողջապահության նախարարին. «Թեև առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը, բայց ես հորդորում եմ այդքան էլ լուրջ չվերաբերվել նրան, որովհետև նա իր մանկամիտ պահվածքով, որոշումներով, շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ առողջապահական համակարգի աշխատողները լուրջ չվերաբերվեն առողջապահության նախարարին»։ Նրա խոսքով, առողջապահության նախարարի կողմից «բացահայտ ուղղորդված և կամայական որոշումը ձեռնոց է նետված ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, այլ առողջապահության ամբողջ համակարգին։ «Քաղաքակիրրթ տարբերակ կա դրա համար, ի վերջո սա նախկին ստալինյան բռնապետության շրջանը չէ,- ասում էր Միհրան Հակոբյանը: -38 թիվը չէ, թող գա, մարդկանց հետ շփվի ու բացատրի: Հեռահար կառավարման այս համակարգը անընդունելի է, հատկապես, սա միակ պետական հիվանդանոցն է, կոլեկտիվն իրավունք ունի իմանալու պատճառն ու լսելու հիմնավորումները»:

Մինչև 20.30 ցուցարարներն ապարդյուն սպասեցին նախարարին, նա, բնականաբար, չեկավ: Ցուցարարները հրաժարվեցին փոխնախարարին հանձնել կնիքը և հայտարարում էին, որ իրենք նույնպես Արա Մինասյան են ու չեն հեռանա: Նրանք ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ առողջապահության նախարարության արշավը և համաձայն չեն, որ կան ապացույցներ հայտարարվող չարաշահումների մասին։ Բուժաշխատողները փակել էին հիվանդանոցի դռները և պահանջում են, որ «երկիրը չմո համարող» նախարարը ներկայանա և պարզաբանի իր որոշումը: Նրանք գտնում են, որ չարաշահումներով կարող են զբաղվել իրավապահ մարմինները և մինչև նրանց եզրակացությունը, նախարարը հայտարարություններ չպիտի անի: Բուժանձնակազմը փակել էր հիվանդանոցի մուտքերն ու հիվանդանոց տանող ճանապարհը:

«Նախարարությունն արդեն մեկ ամսից ավելի ուղղորված արշավ է սկսել մեր բուժկենտրոնի դեմ: Ինչ-ինչ չարաշահումների մասին են խոսում, գործն էլ գտնվում է դատախազությունում: Մենք չենք հասկանում՝ ինչո՞ւ է նախարարը նախքան գործի ավարտը աշխատանքից ազատում մեր տնօրենին: Սա ապացուցում է այն մտայնությունը, որ նախարար Թորոսյանը պարզապես նպատակ ունի հեռացնել Մինասյանին: Պրոֆեսոր Մինասյանը հիանալի բժիշկ է ու լավ կառավարիչ, իսկ Արսեն Թորոսյանը որ հիվանդանոց մուտք է գործել՝ որպես նախարար, քաոս է ստեղծել: Այդ մարդն ակնհայտ ատելություն ունի բժշկական համայնքի նկատմամբ»` ասում էին բժիշկները` պնդելով, որ բանակից փողով ազատված, Հայաստանը «չմո երկիր» անվանած նախարարի ապօրինությունները չեն հանդուրժելու. «Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է նշանակում առողջապահության համակարգ, չի հասկանում՝ ինչ է նշանակում բժշկական համակարգ, նա պետք է հեռացվի այդ պաշտոնից»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Արա Մինասյանը Սերժ Սարգսյանի խնամին է, և նրա աշխատանքից ազատումը հենց այդ շրջագծում է` հակառակ նրան, որ տասնյակ տարիներ Արա Մինասյանը, դեռ մինչև նախկին նախագահի խնամին դառնալը, հիվանդանոցի տնօրեն էր ու հիանալի բժիշկ, որ հազարավոր մարդկանց է փրկել: Ո՞վ` ու՞մ` բուժանձնակազմը իր տնօրենին կպաշտպանի, թե՞ կառավարությունն` իր նախարարին: Հարցն այլևս սկզբունքային է` կոռուպցիայի ու չարաշահումների, դատախազության ու դատավարությունների այս շրջագծում հնարավոր չէ ամբողջ երկիրը ներառել:

Արսեն Թորոսյանը իրապես շատ է շտապել` աշխատանքից ազատելով մի մարդու, ում մեղքը ապացուցված չէ: Դա իսկապես վենդետա է, բայց արդեն` հիվանդների նկատմամբ: Ամենայն հավանականությամբ` Արա Մինասյանի փոխարեն արդեն կա նոր տնօրենի թեկնածու` նույնքան հեռու առողջապահության համակարգից ու բժշկությունից, որքան նախարարը: Իսկ բուժանձնակազմը երեկ որոշեց, որ անելու է իր քայլը` այսօր առավոտյան 10-ից ոտքով գալու են առողջապահության նախարարություն ու պատասխան պահանջեն նախարարից: Ի՞նչ է ասելու Արսեն Թորոսյանը, թե՞ պատասխանելու է Ֆեյսբուքով, որ ինքը զբաղված է` նոր տնօրեն է փնտրում` աշխատանքից ազատելու: Ու` մինչև ե՞րբ: Թավշե հեղափոխության շարունակությունը Հայաստանը փորձադա՞շտ դարձնելն է, թե՞ կգիտակցվի, որ աշխատել է պետք:

Դիտվել է՝ 4867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ