Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը
29.07.2018 | 01:42

ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքների և նրա փոխարինման գործընթացի հետ:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում՝ հուլիսի 27-ին: Նշվել է, որ, ՀԱՊԿ-ի ընթացակարգի կանոնների համաձայն՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե հետկանչի մասին որոշումն ընդունվել է Երևանում»:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ