USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը

2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը
29.07.2018 | 01:47

2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը իրավաչափ է, ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը։

«ՈՒզում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, որ արտակարգ դրությունը, բացի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված լինելուց, նաև ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ 2008-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ նախագահը ուներ սահմանադրական իրավունքներ և պարտականություններ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կային Սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ։


Փաստաբանը հիշեցրեց, որ 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների շրջանակում ներքին ու արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով նախագահը ունեցել է խորհրդակցություններ, նաև տվել է հարցազրույցներ։ «Փետրվարի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն նախագահի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել է 3 հարց, որոնցից առաջինը եղել է այն, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական պրոցեսներին, մյուսը քննարկվել է կարգուկանոնի հարցը, որ բանակը չխառնվի ներքին գործընթացներին ու սահմանների հարցը։ Այսինքն՝ մարտի 1-ին, երբ հայտարարվել է արտակարգ դրություն, մենք ունեցել ենք ներքին ու արտաքին խնդիրներ»,- հայտարարեց փաստաբանը:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ