Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիկտոր Սողոմոնյան. Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և վստահեցնում եմ, որ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է

Վիկտոր Սողոմոնյան. Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և վստահեցնում եմ, որ Բերիային գտնելու ենք և նա պատժվելու է
29.07.2018 | 01:48

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ Քոչարյանի դեմ կատարվող իրադարձությունները անձնական հաշվեհարդար են: Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ է նման պնդում անում Սողոմոնյանը, ի՞նչ հիմքեր ունի նա, ինչին խոսնակն արձագանքեց.


«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին պարտվել է, փորձել է ներքաշել Երկրապահ կամավորականների միությունը ներքաղաքական պայքարի մեջ, հիշում եք՝ հարթակին կանգնած գոռում էին՝ Մանվել-Մանվե՜լ, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, Գագիկ-Գագի՜կ, խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է: Հարթակում էլ ովքեր էին կանգնած, գիտեք: Հետո կազմակերպվել են մասսայական անկարգություններ և դա բացարձակ, թավշյա, խաղաղ հեղափոխություն չէր, դա մասսայական անկարգություն էր, որի հետևանքով զոհվեց 10 մարդ: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, որպեսզի արդարացվի այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից: Պատմությունը հիմա վերաշարադրում ենք: Այսինքն՝ ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր իր թիմակիցների հետ միասին, և նրանք ոչ միայն մասսայական անկարգություն էին կազմակերպում, դուբինկաներ էին խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը և գործող նախագահն էլ ինչ-որ աբսուրդային պատճառաբանություններով, որը բերվում է ՀՔԾ-ի հաղորդագրությունում, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը: Հիմա դուք ասեք՝ ո՞վ է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, մեղավորության մասին, մի՞թե ձեզ հայտնի չէ, դուք լրագրող եք: Ամեն ինչ ակնհայտ է: Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, և ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու»: Նրա խոսքով՝ պաշտոնաթող նախագահի նկատմամբ այժմ օրենքների ու Սահմանադրության խախտումներով քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սա չի անցնելու: Նախագահը ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են, այս ճանապարհին չկա որևէ օրինական գործիք՝ քաղաքական ու իրավական պայքարի, որը մենք չօգտագործենք»,- հայտարարեց Սողոմոնյանը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ