«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուչդեմոն. Կատալոնիայի առաջնորդները ինքնավարության խնդիրների լուծման համար սպասում են Մադրիդի առաջարկներին

Պուչդեմոն. Կատալոնիայի առաջնորդները ինքնավարության խնդիրների լուծման համար սպասում են Մադրիդի առաջարկներին
29.07.2018 | 01:50

Կատալոնիայի առաջնորդները սպասում են կատալոնական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մադրիդի առաջարկներին և պատրաստ են այս թեմայով Իսպանիայի կառավարության հետ երկխոսություն վարել` Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Կատալոնիայի վարչապետ Կիմ Տորան և այս պաշտոնում նրա նախորդ Կառլես Պուչդեմոնը, որ Բելգիա է վերադարձել Գերմանիայում ստորագրությամբ ազատվելուց հետո:


«Մենք երկխոսություն ենք սկսել Իսպանիայի կառավարության և վարչապետ Պեդրո Սանչեսի հետ և հիմա կոչ ենք անում, որ դա քայլերի վերափոխվի»,- հայտարարել է Տորան՝ պատասխանելով Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, որտեղ անկախության համար պայքարը շարունակում է զգալի աջակցություն ստանալ։ «Մենք սպասում ենք տեսնելու, թե Սանչեսն ինչ դեղատոմս կառաջարկի կարգավորելու այն, ինչը, ինչպես ինքն է խոստովանում, քաղաքական խնդիր է»,- հավելել է Պուչդեմոնը։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ