Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը
29.07.2018 | 01:52

Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում փոխգործակցությանը։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ն.Փաշինյանն ու Ա.Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ