USD484.99
EUR551.29
RUB7.25
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Եթե ՀՀ-ն ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա հենց պաշտոնական Երևանը պետք է նախաձեռնի նրա հետկանչումը. ՌԴ ԱԳՆ

Եթե ՀՀ-ն ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա հենց պաշտոնական Երևանը պետք է նախաձեռնի նրա հետկանչումը. ՌԴ ԱԳՆ
29.07.2018 | 01:57

Եթե Հայաստանը ցանկանում է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Երևանը պետք է նախաձեռնի այդ պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն` մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը սկսելու առաջարկը: ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում արդեն պաշտոնական որոշումը կայացվել է:


ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:
ՌԴ դիվանագիտության բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ գործակալության հետ նույն թեմայի շուրջ զրույցում նշել է, որ Երևանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալիզմի նշան է»:
«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»:


«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ ՀԱՊԿ անդամ պետություններին ուղղված և ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող հայտարարությամբ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Նման հայտարարություն լսելը տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել ԱԳՆ-ի կոլեկտիվի վրա, որը դեռ վերջերս ներկայացրել էր Խաչատուրովի թեկնածությունը, և ամենակարևորը՝ շատ լավ գիտեն ընթացակարգը, համաձայն որի՝ հենց Հայաստանը պետք է ընթացք տա գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացին, քանի որ նա այդ երկրի ներկայացուցիչն է»,-ասել է աղբյուրը: Նա շարունակել է, որ Երևանը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ-ին, և միայն դրանից հետո ընթացք կտրվի Խաչատուրովի լիազորությունների վայր դրման գործընթացը:


«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այլևս հարմար չէ այդ պաշտոնի համար, ուրեմն ՀԱՊԿ-ը Հայաստանից այդ մասին գրավոր ծանուցում պետք է ստանա, և միայն դրանից հետո ընթացք կտրվի ոչ թե գլխավոր քարտուղարի փոխարինման, այլ նրա լիազորությունների դադարեցման գործընթացին»,-եզրափակել է աղբյուրը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao