Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիկտոր Սողոմոնյանը՝ 2008 թ. մարտի 1-ի մասին

Վիկտոր Սողոմոնյանը՝ 2008 թ. մարտի 1-ի մասին
29.07.2018 | 01:58

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Պնախարար Միքայել Հարությունյանը, որ մեղադրյալ է գործով, իրադարձություններից 1-2 օր առաջ Հայաստանում չի եղել` ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Եթե ռազմական վիճակ էր, էս էր, էն էր, ու՞ր էր Միքայել Հարությունյանը: Գիտե՞ք, թե ամսի 28-ին որտե՞ղ էր Հարությունյանը: Նա պաշտոնական այցով Վրաստանում էր: Մարտի 1-ի երեկոյան նոր վերադարձել է Երևան: Դուք կարծում եք, որ ռազմական դրություն էր Հայաստանում ու պաշտպանության նախարարը գնացել էր Վրաստան, հայ համայնքի հետ էր հանդիպու՞մ»,- ասաց Սողոմոնյանը: Հարցին՝ ո՞վ է հրամայել սպանել 10 հոգու, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք կոչ ենք անում դա հետաքննել: Մենք կոչ ենք անում ոչ թե հետաքննել սահմանադրական կարգի մտացածին տապալումը, այլ 10 զոհերի մահվան հանգամանքները: Իշխանությունները փոխվել են, ՀՔԾ-ն, խնդրեմ, թող պարզաբանի՝ այդ 10 հոգին ինչպե՞ս է զոհվել: Դրա փոխարեն մենք փորձում ենք հասկանալ, թե ով է տապալել սահմանադրական կարգը»: Սողոմոնյանը հավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով ազատ է արձակվելու:
Գրասենյակի ղեկավարն ասաց, որ անհեթեթ է մտածել, որ իշխանությունները կարծել են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, ամսի 23-ին սկսել է պատրաստվել, զորքը բերել են, որ մարտի 1-ին գործեն: Հարցին, թե ինչու՞ այս տարիներին չեք ներկայացրել ապացույցներ, որ նա կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը մեղքի զգացողություն չուներ, որովհետև հանցանք չէր կատարել: «Մենք հաշվի չենք առել պրոպագանդայի ուժը»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ