Արցախ հայրենակցական միությունը իր խոր մտահոգությունն է հայտնում Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի առիթով՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կիրականացնեն անաչառ քննություն, որպեսզի տեղի ունեցող գործընթացների ընթացքում քաղաքական մեկնաբանությունների տեղ չմնա:
Վերջերս վարչապետ Փաշինյանը իր խոսքում հայտարարեց, որ չի կարող թույլ տալ քաղբանտարկյալների առկայություն իր կառավարման շրջանում, որը առաջին հերթին հորդոր էր՝ ուղղված իրավապահ համակարգին և հուսով ենք՝ Հայաստանի իրավապահ մարմինները կհետևեն վարչապետի որդեգրած սկզբունքներին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին քաղաքական բնույթ չհաղորդելու համար: Մարտի 1-ը համընդհանուր ողբերգություն է, և յուրաքանչյուրս ենք շահագրգիռ, որ մեր ժողովուրդի նորագույն պատմության այդ ծանր էջը ամբողջությամբ փակվի: