Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը

Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը
29.07.2018 | 17:20

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցովՀայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ: Պատվիրակության կազմում են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:


Նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև՝ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:


Սերջիո Մատարելայի պատվիրակությունը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ