«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀԱՊԿ կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ հրապարակային քննարկումներն անարդյունավետ են

ՀԱՊԿ կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ հրապարակային քննարկումներն անարդյունավետ են
29.07.2018 | 17:24

Երևանում ոչ արդյունավետ են համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ։


«Ոչ արդյունավետ ենք համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության, ընթացակարգերի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ շատ լավ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանության պայմաններում Հայաստանը կառուցում է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում», «Ինտերֆաքսին» ասել է Երևանում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով գործակալության խնդրանքով Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունը, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններին ուղղված Հայաստանի առաջարկը՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, ոչ պրոֆեսիոնալ է։

«Մեր ռուս գործընկերների հետ ունենք կառուցողական և բովանդակային երկխոսություն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան և շփման վստահելի կայացած խողովակներով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ