Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարելի է փրկել

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարելի է փրկել
29.07.2018 | 17:26

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարելի է փրկել և նոր մակարդակի հասցնել:

«Հարաբերությունները կարելի է փրկել և բարելավել, եթե ԱՄՆ վարչակազմը լուրջ վերաբերվի անվտանգության ոլորտում Թուրքիայի մտահոգություններին: Թուրքիան չի կարող աչք փակել ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերոջ գործողությունների վրա, երբ նա սպառնում է երկրի անվտանգությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Քալընը:


Նա հավելել է, որ Թուրքիայի հասցեին սպառնալիքները միայն կվնասեն հարաբերությունները: Նախագահ Թրամփի բարի մտադրությունները միայն կարող են Թուրքիայի նախագահի համարժեք պատասխանին հանգեցնել:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ