Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կապիտոլիումի շենքում Թրամփի լուսանկարի փոխարեն տեղադրել են Պուտինի նկարը

Կապիտոլիումի շենքում Թրամփի լուսանկարի փոխարեն տեղադրել են Պուտինի նկարը
29.07.2018 | 17:27

Կոլորադոյում՝ Կապիտոլիումի շենքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարի փոխարեն տեղադրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը:

«ԱՄՆ նոր նախագահի» լուսանկարը Twitter-ում հրապարակել է սենատոր Սթիվ ֆեյնբերգը՝ գրում է 9News-ը: Անհայտ անձինք ցանկացել են կատակել: Լրագրողները տեղեկացնում են, որ այդ տեղում պետք է լիներ Թրամփի լուսանկարը, բայց դեռ չի տեղադրվել, քանի որ անհրաժեշտ գումարը դեռևս հավաքված չէ: Պուտինի լուսանկարը դրվելուց մի քանի րոպե անց հանվել է:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ