Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը կոչ է արել ԲՌԻԿՍ-ի անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում

Էրդողանը կոչ է արել ԲՌԻԿՍ-ի անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում
30.07.2018 | 12:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել ԲՌԻԿՍ-ի անդամ երկրներին Թուրքիան ընդգրկել դաշինքի կազմում` գրում է «Հյուրիյեթը»: «Ես ասացի՝ եթե դուք մեզ ընդունեք դաշինք, այն կսկսի կոչվել ԲՌԻԿՍԹ։ Դաշինքի անդամ երկրների հետ մենք մտնում ենք G20-ի կազմի մեջ, ես կցանկանայի, որ նրանք քայլեր ձեռնարկեին ու մենք անդամ դառնայինք նաև ԲՌԻԿՍ դաշինքի»,- պատմել է Էրդողանը լրագրողներին՝ Յոհաննեսբուրգում ԲՌԻԿՍ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ ԲՌԻԿՍ -ի կազմն ընդլայնել առայժմ չի նախատեսվում։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ