Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օգոստոսի առաջին օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի առաջին օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
30.07.2018 | 12:56

Հայաստանի տարածքում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 3-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հենապատի փլուզման հետևանքով:


Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ