Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում

Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում
30.07.2018 | 16:48

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանիազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում: «ԷդիթՊրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կկազմակերպիօգոստոսի 4-ին, ժամը 13:00, Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում: Շնորհանդեսի անցկացման վայրըպատահական չէ ընտրված.վերջերս տեղադրված արձանը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծանուն հային:


Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը ՈւիլյամՉ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:
«Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր, հարցազրույցներ չէր տալիս, հանրության առաջ ելույթ չէր ունենում: Նա իր անձնական կյանքի պահպանումն ամեն ինչից վեր է դասել: Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել մեկուսացվածությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»,-նշում է գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:
«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:


Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչևընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտմայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստմարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-իխորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը միգերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:


Ի դեպ, սա փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված ենականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ