«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԶԲ հայտարարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության վերաբերյալ

ԱԶԲ հայտարարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության վերաբերյալ
30.07.2018 | 16:51

Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել՝ կապված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետևյալը.
Որպես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:


Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որեւէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու և ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:


Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում և ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարևոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ