Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի քաղաքականությունն անհնար Է դարձնում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները

ԱՄՆ-ի քաղաքականությունն անհնար Է դարձնում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները
30.07.2018 | 19:50

Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ, ինչի պատճառով անհնարին է դառնում ԱՄՆ-Իրան բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին։

«ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որևէ փոխգործակցության և բանակցությունների համար: Վաշինգտոնը ցույց տվեց, որ ինքն արժանի չէ վստահության»,- Բ. Գասեմիի խոսքը մեջբերել է ռուսական ТАСС գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ իրանցի դիվանագետը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին, նշել է. «ԱՄՆ-ի որոշ ներկայացուցիչներ են հավանաբար նման ցանկություն հայտնել: Սակայն հաշվի առնելով ստեղծված իրադրությունը և Վաշինգտոնի շարունակվող թշնամական քաղաքականությունը՝ դրա համար ոչ մի նախադրյալ էլ չկա»,- ընդգծել է վերջինս:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ միջուկային ոլորտում պատրաստ է գործարք կնքելու Իրանի իշխանությունների հետ:

Դիտվել է՝ 3889

Մեկնաբանություններ