USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Երկու տարի է պետք, որ հասկանանք՝ հանրության սպասելիքներն արդարանու՞մ են, թե՞ ոչ»

«Երկու տարի է պետք, որ հասկանանք՝ հանրության սպասելիքներն արդարանու՞մ են, թե՞ ոչ»
31.07.2018 | 01:59

«Շատ մութ գործ է, որովհետև հայտնի չէ՝ այդ հրամանն իրո՞ք եղել է, գաղտնի չի՞ եղել։ Դա դեռ պետք է հաստատվի։ Ամենակարևորն այն է, որ հրահրող մյուս կողմը չի ներկայանում։ Մեղադրում են կրակողին և ոչ թե նրան, ով ստիպել է կրակել։ Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ պետք է կարգի հրավիրեն և պարզեն ըմբոստության պատճառը։ Սա մի քիչ խառը պատմություն է, հիմա դրանից հետևություն անելը շուտ է։ Սպասենք տեսնենք՝ մեղքն ում վզից են կախելու՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող նախարարի՞, կայազորի պետի՞, թե՞ նախագահի։ Բոլոր դեպքերում, Ռոբերտ Քոչարյանն իրեն շատ վստահ է զգում»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման փաստին, նշեց սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ։


Թավշե հեղափոխությունից բավականին ժամանակ է անցել։ Հանրության սպասելիքներն արդարացե՞լ են։ Ըստ պարոն Ադիբեկյանի՝ հանրության սպասելիքներն արդարանալ չեն կարող. «Երկու տարի պետք է անցնի, որպեսզի հասկանանք՝ դրանք արդարանու՞մ են, թե՞ ոչ։ Բյուջե չմուծված գումարները հավաքվելու դեպքում գուցե որոշ ժամանակ իրավիճակը փոքր-ինչ բարելավվի՝ որոշակիորեն աշխատավարձ, կենսաթոշակներ բարձրացվեն, բայց թե հետո որտեղից են գումար վերցնելու, անհայտ է։ Մենք արդեն միջազգային կառույցներին պարտք ենք մեր համախառն ներքին արդյունքի մոտ 60 տոկոսի չափով, մեզ պարտքով գումար տվող չի լինի, և պարզ չէ, թե ոստիկաններին, ուսուցիչներին, պետական ծառայողներին, թոշակառուներին որտեղից ենք աշխատավարձ և կենսաթոշակ տալու, եթե ներդրում չլինի։ Իսկ հույսերը, թե ներդրումներ կլինեն, մի քիչ աղոտ են»։


Արտաքին քաղաքական ուղղություններում էլ, կարծես, որոշակի լարվածություն է ստեղծվել։ «Ռուսները մի ասացվածք ունեն՝ նոր ավելը մաքուր է ավլում, սակայն շուտ է մաշվում։ Այդ իսկ պատճառով ամեն ղեկավար, որ գալիս է իշխանության, գալիս է հայրենասիրական, պոպուլիստական կարգախոսների հիման վրա։ Եվ ամենատխուրն այն է, որ նա իրականում փորձում է իր կարգախոսն անմիջապես իրականացնել, չկա մի ծրագիր, որ տարիների ընթացքում սերունդները կյանքի կոչեն։ Միայն հաջորդ տարի մենք կիմանանք, թե իրականում ինչ բյուջե կարող ենք ձևավորել։ Մյուս տարվա բյուջեն կձևավորվի հիմնականում հավաքված գումարների շնորհիվ, բայց դրանից հետո անհայտ է, թե ինչպես ենք բյուջե ձևավորելու։ ՈՒ այն ժամանակ պարզ կլինի նոր կառավարության խոստումների իրականացման կամ իրատեսության մակարդակը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3588

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ