USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Վատ հնարավորություն չեն պահպանում

Վատ հնարավորություն չեն պահպանում
31.07.2018 | 03:15

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկի» մրցակից Կուստանայի «Տոբոլը» Ղազախստանի առաջնությունում պարտվել է «Կայրաթին». հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: «Կայրաթի» կազմում 69-րդ րոպեին աչքի է ընկել Իզաելը: «Տոբոլը» Ղազախստանի առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Կայրաթը»` երկրորդ:


«Տոբոլի» սույն հանդիպման մասին տեղեկատվությունը մեզ համար հետաքրքրական է այնքանով, որ հուլիսի 31-ին «Հանրապետական» մարզադաշտում հենց նա է լինելու «Փյունիկի» մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի մրցակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստներն արտագնայում ղազախներին զիջել են 1։2 հաշվով (մերոնցից գոլի հեղինակ է դարձել Ռուսլան Կորյանը) և այնքան էլ վատ հնարավորություն չեն պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ