Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գերակումբները նախապատրաստվում են

Գերակումբները նախապատրաստվում են
31.07.2018 | 03:15

ԱՄՆ-ում շարունակվող Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում գերակումբների մասնակցությամբ կայացել է երեք հանդիպում: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնն» ուժերը չափել է անգլիական «Տոտենհեմի» հետ: Խաղի հիմնական ժամանակում թիմերին չի հաջողվել պարզել ուժեղագույնին (2:2), սակայն կատալոնացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ են գտնվել և 5:3 հաշվով հաղթել են լոնդոնցիներին:


Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցությունում կամային բարձր հատկանիշներ է դրսևորել անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու տոնել հաղթանակ՝ 3:2: Հետաքրքիր է, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները կարողացել են, այսպես ասած, խաղ վերադառնալ 0:2 հաշվով պարտվելուց հետո, ինչն անհամեմատ ավելի ծանրակշիռ է դարձնում նրանց հաղթանակը, մանավանդ եթե չենք մոռանում, որ մրցակիցը «Բավարիայի» պես ֆուտբոլային գերակումբն է եղել:


Անգլիական մեկ այլ ակումբ՝ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը», Միչիգանում շանս չի տվել անգլիական մեկ այլ ակումբի՝ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4:1: Ի միջի այլոց, խիստ հետաքրքրական է եղել այդ հանդիպմանը Ժոզե Մոուրինյոյի գնահատականը. «Երկրպագուների փոխարեն ես չէի գա այս խաղին: Իմ գումարը չէի ծախսի այս թիմերին տեսնելու համար: Կարծում եմ` այն կիրքը, որ շատ ամերիկացիներ տածում են ֆուտբոլի հանդեպ, ավելիին է արժանի: Արժանի է լավագույն ֆուտբոլիստներին, լավագույն կազմերին»:


Սեփական թիմի խաղի գնահատման հարցում պորտուգալացի էքսցենտրիկ մարզիչը կարող է որքան ասես յուրահատուկ լինել, բայց հավասարության նշան դնել իր թիմի ու նրան խայտառակ հաշվով ձաղկած «Լիվերպուլի» միջև ոչ միայն մասնագիտական չէ, այլև բարոյականության սահմաններից դուրս է: Բայց ինչ կարող ես անել՝ սա Մոուրինիոն է ու վերջ:
Ավելորդ չհամարենք նկատել, որ հանդիպումը դիտելու համար մոտ 110 հազար հանդիսատես տեղավորող «Միչիգան» մարզադաշտ էր եկել ավելի քան 101 հազար հանդիսատես:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ