Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պետք է ուրախացնենք երկրպագուներին»

«Պետք է ուրախացնենք երկրպագուներին»
31.07.2018 | 03:18

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շաբաթ օրը կայացել է ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը: Մրցել են երկրի չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթակիր «Գանձասար-Կապանը»: Առավել հաջողակ են եղել երկրի չեմպիոնները, որոնք էլ խաղը շահել են 2:0 հաշվով:


Իրադարձությունները զարգացել են այսպես. մրցակից թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովի կոպիտ սխալից հետո փյունիկցիներից դարպասը նախ գրավել է Ղուկաս Պողոսյանը, ապա Գուստավ Մարմենտինին է հաշիվը կրկնապատկել: Իր պատմության մեջ «Ալաշկերտը» երկրորդ անգամ է դարձել սուպերգավաթակիր: Մնում է ակնկալել, որ այս հաղթանակը թիմին լրացուցիչ դրական լիցք կհաղորդի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլի շրջանակներում «Սուտյեսկայի» հետ սպասվելիք պատասխան խաղում:


Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ «Ալաշկերտի» ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանը սուպերգավաթի խաղին հաջորդած մամլո ասուլիսում ասել է. «Չեմ կարծում, որ «Սուտյեսկայի» հետ խաղում մեր հնարավորությունը 50 տոկոսից շատ է: Պետք է մաքսիմում նվիրված խաղանք: Կքննարկենք, կհասկանանք, թե ինչպես պետք է խաղալ: Պատմական շեմ է, և պետք է այնպես անենք, որ չարիքը կոտրենք և ուրախացնենք երկրպագուներին: Կխնդրեմ երկրպագուներին գալ մարզադաշտ ու երկրպագել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ