USD483.14
EUR549.86
RUB7.16
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Տասը ֆուտբոլիստ, որոնց այդպես էլ չգնեց «Մանչեսթեր Յունայթեդը»

Տասը ֆուտբոլիստ, որոնց այդպես էլ  չգնեց «Մանչեսթեր Յունայթեդը»
31.07.2018 | 03:20

«Լիվերպուլի» հետ խաղից հետո այդպես ուժեղ նյարդայնացած Մոուրինյոն ճնշված զգալու բոլոր հիմքերն ունի, որովհետև տրանսֆերային պատուհանը մոտ է փակվելուն, իսկ ողջ մրցաշրջանի ընթացքում լայնորեն շրջանառված այն անունները, որոնք դիտարկվում էին որպես «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ ֆուտբոլիստներ, ակներևաբար այդպես էլ չեն հայտնվի նրա կազմում: Եվ այդուհանդերձ նկատենք, որ թիմն ունի երեք դիրք, որտեղ փոփոխություններ անելը պարզապես թելադրանք է:


Կենտրոնական պաշտպանի դիրք
1. Հնարավոր թեկնածու՝ Հարրի Մագուայեր («Լեստեր»)
Փոխարինող տարբերակ՝ Թոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»)
Այս դիրքը «Մանչեսթեր Յունայթեդի» համար ուժեղացման առաջնային կարիք ունեցողն էր, քանզի ո՛չ Ջոնսը, ո՛չ Ռոխոն, ո՛չ էլ Սմոլինգը չկարողացան դառնալ պաշտպանության հենասյուն: Լինդելյոֆին թողնենք հանգիստ, այն ավելի շատ ապագային միտված ներդրում էր: Ինչ-որ պահ թվաց, թե Էրիկ Բային հարցի լուծում էր, սակայն նա շատ արագ վնասվածք ստացավ, ու համապատասխան զգացումն էլ հալվեց: Մագուայերը հրաշալի տարբերակ է (նա իրեն փայլուն դրսևորեց աշխարհի վերջին առաջնությունում), սակայն «Լեստերը» նրա համար պահանջում է խելահեղ գին՝ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ:


Եզրային կիսապաշտպանի դիրք
2. Հնարավոր թեկնածու՝ Վիլիան («Չելսի»)
Փոխարինող տարբերակ՝ Իվան Պերիշիչ («Ինտեր»)
Վիլիանն այն բռնկուն ու արագաշարժ ֆուտբոլիստն է, որն ամբողջ անցած մրցաշրջանում այնպես չհերիքեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Անկայուն խաղ ցուցադրող Ռեշֆորդի ու Մարսիալի պարագայում գրոհներին պիտի թափ հաղորդեր Սանչեսը, սակայն ակնկալվածը չեղավ: Ի միջի այլոց, Վիլիանը Մորուրինյոյի տեսադաշտում է եղել թիմում մարզչի հայտնվելու գրեթե առաջին օրվանից: Հիմա այս բրազիլացու տեղափոխությունը հավանականների շարքից է, մանավանդ որ «Չելսիում» Սարիի գալուց հետո վերակառուցումն անխուսափ է, ու շատ բաներ կարող են դառնալ հնարավոր, քանզի հայտնի բան է՝ յուրաքանչյուր ավել յուրովի է ավլում:


Հարձակվողի դիրք
1. Հնարավոր թեկնածու՝ Սոն Հին Մին («Տոտենհեմ»)
Փոխարինող տարբերակ՝ Անտե Ռեբիչ («Այնտրախտ»)
Առաջին հայացքից տրանսֆերային ամենաանհեթեթ տարբերակն է: Լուկակուն հանդիպումների 70 տոկոսին անխուսափ կմասնակցի, որքան էլ հավանական լինի նրա վնասվածք ստանալու վտանգը: Զանգվածեղ բելգիացին պինդ կորիզ է, ու թող ավելի շատ մտահոգվեն նրա հետ բախվողները: Հնարավոր թեկնածուի պարագայում պրոբլեմն այն է, որ Սոն Հին Մինը վերջերս է իր նախկին թիմի հետ երկարացրել ունեցած պայմանագիրը, իսկ Ռեբիչին ամենայն լրջությամբ քննության օբյեկտ է դարձրել «Բավարիան»: Ավարտին մոտեցող տրանսֆերային պատուհանում առանց հարձակվողի պարագայի էլ Մոուրինյոն քիչ խնդիրներ չունի, սակայն եթե այնպես պատահի, որ Լուկակուն վնասվածք ստանա, նրան փոխարինողի տարբերակի որոնման հարցում գլուխ կոտրելու ոչ քիչ բան կունենա: Այնպես որ, նրա գլխին սպիտակ մազերի նոր հավելում է սպասում, թեպետ այնտեղ կարծես սև մազ էլ չի մնացել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ