Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
31.07.2018 | 00:01

ՈՒխտավորի աղոթք
Բարերար և բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով, և գթություն խնդրում
Քեզանից:


Ինչպես խոստացար ծառաներիդ
և ասացիր՝ այն ամենը, ինչ Հորից
հավատով խնդրեք հանուն Որդու,
կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ
հավատացյալներիս
և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի
Քեզ ենք ապավինել:


Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր
մեզ այս կյանքում, և առաջնորդելով
հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝
ի փառաբանություն և ի պատիվ
ամենասուրբ Երրորդությանդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դիտվել է՝ 4886

Մեկնաբանություններ