Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանն ասել է՝ որ դեպքում կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանն ասել է՝ որ դեպքում կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները
31.07.2018 | 19:00

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ ԱՄՆ -Իրան բանակցությունները հնարավոր կլինեն, երբ Վաշինգտոնը վերադառնա 2015 թ. Թեհրանի և վեցյակի միջև կնքված միջուկային համաձայնագրին:

«Նրանք, ովքեր երկխոսությունն ընդունում են որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդ, պետք է նաև հարգեն Իրանի հզոր ազգը, կրճատեն ռազմական գործողությունների ծավալը, վերադառնան միջուկային գործարքին: Վերջին կետը երկխոսության համար պարտադիր պայման է, միջուկային համաձայնագիրը պետք է կնքված լինի»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նա:

Դիտվել է՝ 7050

Մեկնաբանություններ