Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը կդիմի ԱԺ-ին՝ Սևանից ոռոգման նպատակներով ևս 40-45 մլն խմ ջուր բաց թողնելու համար

Կառավարությունը կդիմի ԱԺ-ին՝ Սևանից ոռոգման նպատակներով ևս 40-45 մլն խմ ջուր բաց թողնելու համար
31.07.2018 | 19:00

ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ կդիմի ԱԺ, որ Սևանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից բացի բաց թողնվի ևս 40-45 մլն խմ ջուր` ասել է ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը:

«Օրենսդրական նախաձեռնություն է, արդեն դիմել ենք կառավարությանը` Սևանից լրացուցիչ հնարավորինս քիչ քանակի՝ 40-45 մլն խմ ջուր բաց թողնելու համար, իսկ արդյունքն արդեն ԱԺ-ն կորոշի»,- ասաց նա՝ նշելով, որ Սևանի մասին օրենքի համաձայն՝ այն պետք է արժանանա նաև խորհրդարանի հավանությանը։ 170 միլիոն խորանարդ մետր ջրից գրեթե 102 միլիոնն արդեն բաց է թողնվել: Լրացուցիչ ջրառը պայմանավորված է չափազանց շոգ եղանակով: «Շատ շոգ է, և, ըստ էության, տարին տարվա վրա քանի գնում, ջերմաստիճանի բարձրացում է նկատվում»,- ասաց նա: Հարցին, որ խորհրդարանն ամառային հանգստի շրջանում է, ինչպե՞ս են այս պայմաններում կարողանալու ապահովել ջրառը, Սարգսյանը պատասխանեց, որ, հավանաբար, հարկ կլինի արտահերթ նիստ հրավիրել։ «Կոնկրետ ժամանակահատվածը չեմ կարող ասել, գուցե արտահերթ լինի, բայց արդեն ներկայացրել ենք կառավարություն նախագիծը»,- ասաց նա և նշեց, որ ներքին խորքային հորերի հաշվին գուցե հնարավոր լինի ապահովել, որպեսզի շատ չորացում չլինի:

Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ