ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԱՄՆ և Իտալիայի ղեկավարները մտադիր չեն հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ և Իտալիայի ղեկավարները մտադիր չեն հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
31.07.2018 | 19:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել են, որ մտադիր չեն հանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Սպիտակ տանը մամլո ասուլիսում Կոնտեն հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցների չեղարկումը «աներևակայելի» կլինի։ Առաջին անգամ դրանք սահմանվել են 2014-ին ՈՒկրաինայում Ռուսաստանի ագրեսիային ի պատասխան:


Կոնտեի կոալիցիոն կառավարության որոշ անդամներ հանդես են եկել պատժամիջոցները չեղարկելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հայտարարությամբ, սակայն Իտալիայի վարչապետը համաձայնել է Եվրամիության կողմից պատժամիջոցների երկարաձգմանը ևս 6 ամսով:

Դիտվել է՝ 6969

Մեկնաբանություններ