Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը ամփոփում է Գյանջայի դեպքերի քննության արդյունքները

Ադրբեջանը ամփոփում է Գյանջայի դեպքերի քննության արդյունքները
31.07.2018 | 19:04

Բաքուն ամփոփում է Գյանջայի արյունալի իրադարձությունների նախնական քննության արդյունքները: Ավելի քան քան վեց տասնյակ մարդ ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկել, նրանք բոլորը ծայրահեղական կրոնական խմբավորումների ներկայացուցիչներ են, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:


Հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետի դեմ իրականացվել էր հարձակում, որի հետևանքով Էլմար Վելիևը և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարձակումից մեկ շաբաթ անց Գյանջայում հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ՝ աջակցություն հայտնելու մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Յունիս Սաֆարովին և բողոքելու քաղաքապետի ապօրինությունների դեմ: Ցույցը վերածվել էր բախումների, սուր, ծակող գործիքներով սպանվել են երկու ոստիկաններ: Անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված 61 հոգուց բացի, ինչպես հայտնում են Ադրբեջանի իրավապահները, ևս 13 մարդ հետախուզվում է, իսկ անցած օրերին ոստիկանական գործողությունների ժամանակ չորս կասկածյալ էլ վերացվել է: Ըստ լրատվամիջոցների՝ սպանված կասկածյալներից ոմանք կապեր էին ունեցել Իրանի հետ, մասնակցել էին սիրիական պատերազմին, հենց այդտեղ՝ ծայրահեղական խմբավորումներում էլ ռազմական պատրաստություն անցել: Քաղաքապետի վրա հարձակումը և հաջորդած իրադարձությունները Ադրբեջանի իրավապահները որակում են կրոնական հողի վրա ահաբեկչություն, որի նպատակը կայունությունը խարխլելն է:

Ըստ Բաքվի, Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների հետևում կանգնած են օտարերկրյա ուժերը՝ այդ թվում Ադրբեջանի հայամետ թշնամիները: ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ «Գյանջայում սադրիչ գործողությունները վկայում են, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում՝ Հայաստանին»:

Դիտվել է՝ 7156

Մեկնաբանություններ