USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի խորհրդարանականների այցերը ֆինանսավորելու համար

Հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի խորհրդարանականների այցերը ֆինանսավորելու համար
31.07.2018 | 19:10

Transparency International միջազգային կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը հայտնաբերել է, որ հազարավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջան բրիտանացի պատգամավորների այցերը ֆինանսավորելու համար, գրում է The Guardian-ը՝ «կոռումպացված ռեժիմների կողմից» բրիտանացի պատգամավորների հյուրընկալության պրակտիկայի մասին հոդվածում: Համաձայն կազմակերպության զեկույցի՝ 430.000 դոլար է հատկացվել 2007-2017-ին Ադրբեջան այցելելու նպատակով պատգամավորների թռիչքների և կեցության համար: 12 պատգամավորի 110 000 դոլար է վճարվել ռուսական պետական հեռուստատեսությամբ հանդես գալու համար:


«Transparency International-Մեծ Բրիտանիա»-ի զեկույցի ուշադրության կենտրոնում են հայտնվել խորհրդարանականները, որո ընդունել են կոռումպացված և ռեպրեսիվ քաղաքականություն վարող երկրների իշխանությունների հյուրասիրությունը՝ դրա դիմաց քաղաքական լոբբինգ իրականացնելով: Զեկույցում նշվում է, որ շատ պատգամավորների այցերն ամբողջապես վճարել են հյուրընկալող երկրների իշխանությունները: Զեկույցի հեղինակները նշում են, որ պատգամավորները ոչ միայն ակտիվորեն աջակցել են կոռումպացված և ռեպրեսիվ իշխանություններին, այլև այդ պրակտիկաների առնչությամբ գոյություն ունի «անպատժելիության մշակույթ»:


Զեկույցի հեղինակներից Սթիվ Գուդրիչը նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ ներկայացվում է օտարերկրյա իշխանությունների կողմից բրիտանացի խորհրդարանականների շրջանում լոբբինգի անպատշաճ վարքագիծը, բայց այս զեկույցը ցույց է տալիս, որ դա համակարգային է դարձել: Խորհրդարանականների և կոռումպացված ու ռեպրեսիվ ռեժիմների փոխգործակցությունը վնասում է որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության փարոս Մեծ Բրիտանիայի համբավը` նշել է նա: «Transparency International-Մեծ Բրիտանիա»-ն կոչ է արել հետաքննել խորհրդարանականների վարքը կոռումպացված և ռեպրեսիվ իշխանությունների լեգիտիմացման գործում: Կազմակերպությունը խորհուրդ է տվել սահմանափակումներ մտցնել խորհրդարանականների՝ օտար երկրների և նրանց լոբբինգով զբաղվողների կողմից ֆինանսավորվող ուղևորությունների առնչությամբ, արգելել պատգամավորներին օտար երկրներին և պետական կառույցներին վճարովի կամ կամավոր ծառայություններ տրամադրել:

Դիտվել է՝ 6972

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao