Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տիգրան Բալայան. Շահագրգռված ենք ամբողջովին օգտվելու «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից

Տիգրան Բալայան. Շահագրգռված ենք ամբողջովին օգտվելու «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից
31.07.2018 | 19:12

Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք եվրոպական կողմին, որ շահագրգռված ենք ամբողջովին օգտվելու «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից` հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյակ են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունից, որ նախորդ տարիներից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրո չի օգտագործվել, քննարկել են այդ հարցը ԵՄ պաշտոնյայի հետ:

«Եթե այդ 110 միլիոն եվրոն մտնում է այդ սկզբունքի մեջ, այո, քննարկում ենք այդ գումարն օգտագործելու հարցը. հիմա գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովը, որի պարտականությունն է մշակել ծրագրեր՝ մեր համագործակցությունն ընդլայնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված հանձնաժողովը կներկայացնի ծրագրեր, որ կարողանանք հնարավորինս շատ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալ:

Դիտվել է՝ 7511

Մեկնաբանություններ