Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում

Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում
31.07.2018 | 19:13

Կա մտադրություն՝ կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այժմ ընթանում են քննարկումներ այդ հանդիպման կազմակերպման շուրջ։ Մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման աշխատանքներին ու քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ և ՀՀ ղեկավարների հանդիպումը»,- ասաց Տիգրան Բալայանը։ Նա հավելեց՝ այս պահին չի կարող ասել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել։

Դիտվել է՝ 8344

Մեկնաբանություններ