USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային
31.07.2018 | 19:14

ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ հայ-իտալական մշակութային կապերը ամուր հիմքեր և դարերի պատմություն ունեն: Թե Հայաստանում և թե Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը երկու երկրների մշակութային ժառանգությունը ներկայացնելը և բարեկամությունը վերահաստատելն է:

«Հայաստանում առկա ներուժը և միջազգային փորձագետների ներգրավումը հիմք է դնելու հուշարձանների պահպանության ուսումնասիրությանը: Այն հարթակ է տարածաշրջանում մասնագետների և փորձագետների համագործակցությանը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կենտրոնի առկայությունը Հայաստանում էլ ավելի է ամրապնդելու հայ-իտալական մշակութային կապը և հարթակ է հանդիսանալու փոխշահավետ համագործակցության համար: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսի խոսքով՝ այսպիսի մշակութային կենտրոն բացելու հնարավորություն հաճախ չի լինում: «Մշակույթը երկրներն ու ազգերը կապող այն արդյունավետ տարրն է, որը նյութականացնում է մեր ապրելակերպը, մեր երկու ժողովուրդները կապող այս բարեկամությունը, որը հիմնված է հին, անտիկ մշակութային արմատների վրա»,- ասաց նա: Նախագահները վերջում շրջայց կատարեցին Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնում:

Դիտվել է՝ 6926

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ