Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն չունենք. Նիկոլ Փաշինյան
03.09.2018 | 11:15

«Իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախեթի շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր՝ հայ և վրաց ժողովրդի, հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, ասում էի, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ պետք է լինեն յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանել: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին»,- այդ մասին վրացական Առաջին ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հայերն ու վրացինեը պետք է համոզված լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան:


Վարչապետը հույս է հայտնել, որ նախկինում Վրաստան ունեցած իր այցը ՀՀ-Վրաստան հարաբերությունները կդնի նոր հարթակի վրա։

Հարցազրույցում նա նաև ասել է, որ անհամբեր սպասում է Վրաստանի նոր վարչապետի՝Հայաստան կատարելիք այցին: Ապա հույս է հայտնել, որ այդ այցը կլինի շատ արդյունավետ և հաջող, ինչից հետո երկու երկրները կկարողանան էլ ավելի հզորացնել հարաբերությունները:

Փաշինյանը երիցս շեշտել է, որ հայերն ու վրացիները եղբայրական ազգեր են, և չպետք է լինի այնպիսի մի հանգամանք, որը մեր հարաբերությունները, բարեկամությունը և գործընկերությունը կստվերի:
«Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ՝ մեր կառավարության կոնկրետ խնդիրն է ապահովել այդ բանաձևի իրականացումը, և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այսպիսով՝ մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ