Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ
03.09.2018 | 11:42

Մոսկվայում ու Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում` կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ երեկ բողոքի ցույցեր են անցկացվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Կառավարության առաջարկած բարեփոխումները նախատեսում են թոշակի անցնելու տարիքի երկարաձգում: Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով պաշտպանեց կառավարության նախաձեռնությունը՝ միայն առաջարկելով կանանց համար մեղմել թոշակի անցնելու պայմանները:
Կոմունիստները պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ