USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ասադը հաղթել է պատերազմում

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ասադը հաղթել է պատերազմում
03.09.2018 | 11:54

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է պատերազմում: «Ասադը հաղթել է պատերազմում: Մենք պետք է ընդունենք դա»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ նա հաղթել է պատերազմում, սակայն չի հասել խաղաղության հաստատման: Լե Դրիանի կարծիքով՝ խաղաղության հաստատման համար Դամասկոսին «միջազգային միջնորդների մասնակցությամբ քաղաքական լուծում» է հարկավոր:

Նա ընդգծել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրված Իդլիբ նահանգն ահաբեկիչներից ազատելու հարցում, սակայն անգամ եթե կառավարական զորքերին հաջողվի իրենց վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը, դա չի լուծի այն խնդիրները, որոնք կոնֆլիկտի պատճառ են դարձել: Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման շրջանակներում Ֆրանսիան կնպաստի սիրիական կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Նա նաև ընդգծել է, որ արևմտյան կոալիցիան պատրաստ է հարվածել Սիրիային, եթե կառավարությունը որոշի քիմիական զենք կիրառել Իդլիբի խաղաղ բնակչության դեմ:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao