Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մակրոն. Պուտինը երազում է ապամոնտաժել ԵՄ-ն

Մակրոն. Պուտինը երազում է ապամոնտաժել ԵՄ-ն
03.09.2018 | 11:55

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Ռուսաստանի հետ քննարկումներն անհրաժեշտ են անվտանգության հարցերի շուրջ նոր մոտեցումներ ձևակերպելու համար։ Շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հարգում է ՌԴ նախագահին, սակայն Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։

«Ես շփվում եմ Պուտինի հետ և հարգում եմ նրան, բայց Ռուսաստանն օրինակ չէ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի կարող օրինակ ծառայել շվեդների համար»,- ասել է Մակրոնը։ Փարիզում Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման «անհնար է երկարաժամկետ նախադրյալներով կառուցել և զարգացնել Եվրոպան»։

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ