Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկախության տոնին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում չլինելը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկով․ Արման Եղոյան. Tert.am

Անկախության տոնին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում չլինելը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկով․ Արման Եղոյան. Tert.am
03.09.2018 | 11:57

Հայաստանի կառավարության կողմից Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու մեկնել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ չմեկնելուն հատուկ պատճառ չկա, աշխատանքային գործընթացում այդպիսի իրավիճակ էր ստեղծվել:

Tert.am-ի հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին, չէր մեկնել Արցախ, այսպես պատասխանեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետի ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցն Արցախ էր: Դրանից հետո նա բազմիցս եղել է Արցախում: Նրա՝ Արցախում չլինելը պայմանավորված է աշխատանքային գրաֆիկով, չգնալու թաքնված պատճառ չի կարող լինել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 4486

Մեկնաբանություններ