Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերգեյ Լավրով. Նախատեսված է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը

Սերգեյ Լավրով. Նախատեսված է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
03.09.2018 | 22:50

Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ` մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները։ Մեզ, իհարկե, ամենևին միևնույն չէ, թե ինչպես է այս իրավիճակում Հայաստանը կատարում ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդ պարտավորությունները ուժի մեջ են և պետք է լիարժեք իրականացվեն, այդ թվում` մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու առումով»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:


Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններից և զարգացումները որակում է երկրի ներքին գործ: «Մեզ մտահոգում է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին,- ասել է Լավրովը՝ հավելելով,- անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ