«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արա Բաբլոյան. Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայի վերականգնողական աշխատանքներին

Արա Բաբլոյան. Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայի վերականգնողական աշխատանքներին
03.09.2018 | 22:52

Հայաստանը պատրաստ է մասնակցել բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին` հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդունելով Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին: Բաբլոյանը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն և հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում և երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար:


Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում: Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամեդ Հաջ Իբրահիմը կարևորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում: «Այն, ինչ տեսավ Սիրիայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արևմտյան Հայաստանում»,- հայտարարել է սիրիացի դիվանագետը:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ