Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարին
03.09.2018 | 22:59

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որ լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:


Կողմերն անդրադարձել են նաև այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք կարևորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական և կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ