Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում
04.09.2018 | 11:59

Երևանը բարձր է գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում` ասել է ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։


«Մեր երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում զարգացել է և բավական հագեցած է, - նշեց Հայաստանի ԱԳ նախարարը: - Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին բավական զգալի է: Ընդհանուր թվերով ուղղակի հիշեցնեմ, որ շուրջ 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին այս շրջանում, շուրջ 79 միլիոն դոլարի դրամաշնորհներ»:


Հայկական կողմի հրավերով Հայաստանում գտնվող Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ բանակցություններից հետ ՀՀ ԱԳ նախարարը ոչ միայն ամփոփեց վերջին 2․5 տասնամյակի համագործակցության արդյունքները, այլև խոսեց նոր օրակարգի մասին. 2 երկրները կփորձեն համագործակցել նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնեցին նախարարները։


«Տնտեսական համագործակցության ոլորտում՝ մենք կարծիքներ փոխանակեցինք մեր համագործակցությունը խորացնելու մասին այնպիսի ոլորտներում ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, նորարարությունը, որոնք կհաջորդեն փետրվարին երկկողմ ներդրումների մասին համաձայնագրի ստորագրմանը», - նշեց Ճապոնիայի ԱԳ նախարարը։ Տարո Կոնոն նաև ընդգծեց, որ, կարևորելով Հայաստանի հետ բարեկամական հարբերությունները, պատրաստվում է միանալ Հայաստանի առաջիկա ընտրություններին ցուցաբերվելիք միջազգային աջակցությանը։ Մնացականյանը և Կոնոն չշրջանցեցին նաև զբոսաշրջության թեման. Հայաստանը վերացրել է մուտքի արտոնագիրը Ճապոնիայի քաղաքացիների համար, իսկ Ճապոնիան առաջիկայում կդյուրացնի մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին: «Ճապոնիան որոշել է հեշտացնել արտոնագրի պահանջները Հայաստանի քաղաքացիների համար ժողովուրդների միջև կապերը խրախուսելու նպատակով», - հայտարարեց Կոնոն:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ